Երևանում թոռը «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր տատու մահվան մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Վ. Շեխոյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել էր, որ փետրվարի 18-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր 84-ամյա տատիկը մահացել է և այդ մասին բժիշկները դիտավորութամբ ոստիկանություն չեն ահազանգում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ