Արցախի Քռասնի համայնքի տարածքում ակնաղբյուրցիների համար կառուցվելու է նոր թաղամաս

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքի համար նոր տարածքի ընտրությանը և նոր բնակավայրի հիմնադրմանը վերաբերող հարցերը:

Թաղամասը կկառուցվի Քռասնի համայնքի տարածքում:

Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Նախագահի հանձնարարականով ստեղծվել է տարհանված բնակիչների բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով, որի գործառույթն է նոր բնակավայրերի կամ առկա բնակավայրերին կից տարածքներում նոր թաղամասերի հիմնումը:

Գլխավոր հատակագծի նախագծերի մշակման աշխատանքները իրականացնում է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, որի նախագահն էլ ղեկավարում է նորաստեղծ հանձնաժողովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ