Երևանում այս անգամ պղծել են Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին ոստիկանության Քանքեռ-Զեյթունի բաժին դիմած՝ Երևանի բնակիչ Ռիմա Վարժապետյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ փետրվարի 12-ին Ազատության պողոտայի «Հաղթանակ» զբոսայգու տարածքում անհայտ անձը կամ անձինք պղծել են Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարը: Ռ. Վարժապետյանը ոստիկաններին հայտնել է, որ հուշաքարի վրա կարմիր ներկ են լցրել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ