«Հանրահավաքին ներկա մարդկանցից քանի՞սը առաջին հրետանակոծության տակ ընկնելուց հետո փախել են Արցախից ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրահավաքին մասնակցել է 12.800 մարդ։ Թիվը բավականին ճշգրիտ է։ Հիմա սենց հարցեր.

1. Այդ մարդկանցից քանի՞սը (քանիսի հարազատը) կկորցնեին աշխատանքը, եթե չմասնակցեին հավաքին։

2. Այդ մարդկանցից քանի՞սն է նախկինում թալանով զբաղվել ու հիմա իշխանափոխության հասնելու միջոցով փորձում է խուսափել պատժից։

3. Այդ մարդկանցից քանի՞սն է, որ առաջին հրետանակոծության տակ ընկնելուց հետո փախել է Արցախից։

Հ.Գ. Հանրահավաքին, բնականաբար, պարկեշտ մարդիկ էլ կային։ Ոմանց անձամբ գիտեմ։
Հ.Հ.Գ. 1-ին խմբի մարդկանց մեղադրելու չի, իրենք էլ են զոհ ու մեր օգնության կարիքն ունեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ