Մյուս անգամ որ Սեյրան Օհանյանն ու դոկտոր Ռուզիկը խոսան հայրենիքի փրկությունից, էս նկարը ցույց տվեք

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը,  և չնայած 16 ուժերի համառ ջանքերին և ներդրումներին, նախապես հայտարարված հուժկու հանրահավաքը այսօր չստացվեց: Ակնհայտ էր, որ շարժմանը չէր հաջողվել լիովին լցնել հրապարակը, մարդիկ հեռու-հեռու  էին կանգնած: Ըստ վերևից արված նկարի՝ հանրահավաքին մասնակցում էին մոտ 9-12 հազար մարդ:

Հանրահավաքին հարթակից ելույթ ունեցավ նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով վերջին երեսպաշտի նման, խոսում էր հայրենիքի փրկությունից։

Այն հայրենքի, որի թալանին անմիջական մասնակցություն է ունեցել հենց ինքը՝ Սեյան Օհանյանը ու ինքն էլ անձամբ պատասխանատու է եղել բանակի համար։

1992 թվականից պետական համակարգում աշխատած Սեյրան Օհանյանին հաջողվել է միլիոններ դիզել, վերջինիս Վահագնի թաղամասի դղյակը դրա վառ ապացույցն է։

Մյուս անգամ որ Սեյրանն ու իր կինը՝ դոկտոր Ռուզիկը խոսան հայրենիքի փրկությունից, էս նկարը ցույց տվեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ