Հանրահավաքին մասնակցելու համար Էլեկտրոցանցի աշխատակիցները 30-40 հազար դրամ պարգևավճարներ են ստանալու

Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդդիմության հարավաքին մասնակցելու համար Էլեկտրոցանցի աշխատաիցները 30-40 հազար դրամ պարգևավճարներ են ստանալու։  Այս մասին այսօր մամլո ասուլսի ժամանակ հայտնել է «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ Հայկ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ  չնայած 16 ուժերի համառ ջանքերին և ներդրումներին, նախապես հայտարարված հուժկու հանրահավաքը այսօր չստացվեց: Ակնհայտ է, որ շարժմանը չի հաջողվել լիովին լցնել հրապարակը, մարդիկ հեռու-հեռու  էին կանգնած: Ըստ վերևից արված նկարի՝ այսօրվա հանրահավաքին մասնակցում է մոտ 9-12 հազար մարդ:

Սա այն դեպում, երբ ՀՀԿ-ն ԲՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն հայտարարություններով ու կոչերով էին մարդկանց հորդորել գալ հրապարակ, այլև, մեզ հասած տեղեկություններով, կոնսոլիդացրել էին ողջ ուժերը, իրենց բիզնեսների աշխատակիցներին ստիպել կամ հորդորել էին գալ հանրահավաքի, որոշ դեպքերում խոստանալով բացակա չդնել ու պարգևավճար տալ: Մարզերից որոշակի գումարի դիմաց ավտոբուսներով մարդիկ էին բերել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ