2021-ին Կոտայքի մարզում նախատեսված է 7,4 կմ ճանապարհահատվածի և երեք կամրջի հիմնանորոգում

Կոտայքի մարզում 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված է հանրապետական նշանակության շուրջ 7,4 կմ ճանապարհահատվածի և երեք կամրջի հիմնանորոգում՝ շուրջ 974.000.000 դրամ արժողությամբ, մասնավորապես՝

Երևան-Սևան մայրուղուց դեպի Աբովյան քաղաքի մուտքը տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,4 կմ հատվածի հիմնանորոգում՝ 154.000.000 դրամ նախնական արժեքով.

Հանրապետական նշանակության Երևան-Գառնի ավտոճանապարհի 6 կմ հատվածի հիմնանորոգում՝ 660.000.000 դրամ նախնական արժեքով.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 14+796 հատվածում գտնվող կամրջի վերանորոգում՝ 30.000.000 դրամ նախնական արժեքով.

Կարենիս-Չարենցավան-Ֆանտան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան-Ֆանտան հատվածում գտնվող (Երևան-Սևան երկաթգծի և Հրազդանի ջրանցքի վրայով անցնող) կամրջի հիմնանորոգում՝ 30.000.000 դրամ նախնական արժեքով.

Նոր Գեղի-Եղվարդ տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի (Հրազդան գետի վրայով անցնող) կամրջի վերանորոգում՝ 100.000.000 դրամ նախնական արժեքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ