Որպես անհայտ կորած որոնվում է 71-ամյա տղամարդը, տեղեկություններ իմացողներին խնդրում ենք հայտնել մոտակա ոստիկանական բաժանմունք

Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 1950 թվականին ծնված Հրանտ Գաբրիելյանը ս/թ փետրվարի 5-ին գնացել է Արարատի մարզի Այգավան գյուղ՝ բարեկամներից մեկի հուղարկավորությանը մասնակցելու:

Վերջին անգամ նրան տեսել են հուղարկավորության վայրում ժամը 13:00-ից 13:15-ի սահմաններում, որից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չկա:

Հագին եղել է սև բաճկոն, ջինսե կապույտ տաբատ, սև կոշիկ: Նրան տեսնողներին խնդրում ենք դիմել մոտակա ոստիկանական բաժանմունք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ