![]()
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Թեհրանը վերադառնա միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բանակցություններին:
Այս մասին նա ասել է CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Լրագրողները հարցրել են ամերիկացի առաջնորդին, արդյո՞ք նա կձեռնարկի առաջին քայլը և կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Թեհրանը վերադառնա բանակցություններին:
«Ոչ», – ասել է Բայդենը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանի գերագույն առաջնորդը նշել է Թեհրանի` ՀՀԳԾ վերադառնալու պայմանը։
![]()