Ռուս խաղաղապահները 150 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Քելբաջարի շրջան

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել հումանիտար բեռների տեղափոխումը դեպի Ադրբեջանին վերադարձված Քելբաջարի շրջան (Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան, խմբ․)։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի տների էներգամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնելու համար Հումանիտար արձագանքման

կենտրոնի ռուսական երկրորդ ավտոշարասյունը՝ բաղկացած 20 ԿամԱԶ և 5 ուղեկցող այլ ավտոմեքենաներից, 150 տոննա շինարարական նյութեր են տեղափոխել Քելբաջարի շրջան։ Ավտոշարասյան երթուղին անցել է Մատաղիս և Վանք գյուղերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ