![]()
Ադրբեջանը չի խոչընդոտի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը և նրաց միչև սահմանների բացմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ գրել է ТАСС-ը։
Ալիևը նաև չի բացառել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները:
Խոսելով հայ գերիների վերադարձի խնդրի մասին` Ալիևն ասել է, թե Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր գերիներին:
«Մենք նրանց վերադարձրել ենք բոլոր գերիներին և զոհված զինվորների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվել է ավելի քան 1000 մարմին», — ասել է նա ՝ հավելելով, թե «Ադրբեջանում են գտնվում միայն դիվերսանտները»:
Մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից: Ըստ նրա՝ ԼՂ հակամարտությունն ավարտված է, և Բաքուն լուծել է այդ հարցը:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, իբր, հայկական կողմը Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզ չի տվել:
![]()