Արթուր Ալեքսանյանը 3 հաղթանակից հետո կիսաեզրափակչում է

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակ է տարել։

Նախ նա 8-0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության է հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Եվգենի Սավետային։

Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ