Ստացվում է, որ 2016-ին ՊՊԾ գնդի գրավումը կազմակերպել էր Սերժ Սարգսյանը

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Ալիևը բացահայտել է  Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի`  2016 թվականին Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը տված գաղտնի խոստումները:

«Սարգսյանը երկու շաբաթ ժամանակ խնդրեց գրավյալ տարածքներից զորքերը դուրս բերելու համար: Դա Ռուսաստանի նախագահ Պուտինի ներկայությամբ էր:

Հետո նա այնտեղ шհшբեկչություն էր կազմակերպել և խաղում էր ժամանակի համար … », — ասել է Իլհամ Ալիևը փետրվարի 26-ին ադրբեջանական և արտասահմանյան լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 16-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

2016 թվականի Սանկտ Պետերբուրգում  կայացած հանդիպումից մոտ 1 ամիս անց՝  հուլիսի 17-ի  առավոտյան զինված պատանդառություն եղավ Երևանում, որն իրականացվեց  «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից Էրեբունու ոստիկանության գումարտակի գրավումով, որն ավելի  հայտնի է  որպես ՊՊԾ  գնդի գրավում։

Ստացվում է, որ  2016-ի հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավումը կազմակերպել էր  հենց Սերժ Սարգսյանը;

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ