Վահան Բադասյանը ձերբակալվել է՝ Եռաբլուրում հնչեցրած հայտարարության համար

ԱԱԾ-ն ձերբակալել է Վահան Բադասյանին՝ Եռաբլուրում հնչեցևած հայտարարությւոնների համար։

Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում հավաքված քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․ «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։

Դա ենթադրում է այն, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։

Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,-ասել է Վահան Բադասյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ