![]()
«Մենակ Նիկոլին ենք հավատում, Նիկոլից մենակ հույս ունենք: Եթե մի հատ ղեկավար կա, որի վրա պիտի հույս դնենք, մեզ ասեք, հույս դնենք:
Ով եղել է, իր մասին է մտածել, ոչ թե մեր»,- Լոռու մարզի Գոգարան համայնքի բնակիչներն այսպես անգամ արցախյան պարտությունից, նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արեւով երդվում են:
Գոգարանցիների հետ խոսելիս հարցերը ձեւակերպում էինք շատ զգույշ, որովհետեւ մի բացասական տոնայնություն թե նկատվեր Փաշինյանի հասցեին՝ պատրաստ էին ինչպես ասում են՝ «բմբուլներս քամուն տալ»: Գոգարանի բնակիչ Մաքսիմ Ավագյանի խոսքով՝ «Ալիեւն ասում է՝ այս պարտությունը կրել է Քոչարյանը եւ Սերժը:
Հա, հասկանում ենք, թե այստեղ ինչ խաղեր են կատարվում: Նիկոլը մեր Նիկոլն է: Մենք լրիվ իրան ենք համակրում, լրի՜վ: Մենք այս գյուղացիներով ապրում ենք մենակ Նիկոլով»:
![]()