Հայտնի է ԼՂ-ում անհետ կորածների որոնմամբ զբաղվող կենտրոն քանի քաղաքացի է դիմել .․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը շարունակում է իր աշխատանքը: Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գործում է թեժ գիծ:

Ըստ գերատեսչության՝ անհետ կորածների որոնումներն իրականացվում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

Բոլոր դիմումներին ընթացք է տրվում, դրանք գրանցվում են տվյալների բազայում և ուղարկվում են համատեղ որոնողական խմբերին։

Ըստ հաղորդման՝ առայսօր ստացվել է 2 320 դիմում, 575-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ