![]()
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Տեղացող առատ ձյան տակ հրապարակում հավաքված երեխաները ձնագնդի են խաղում:
Հիշեցնենք, որ հանրապետության տարածքում՝ հունվարի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքում՝ հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 20-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
![]()