Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքում ստորագրվել է նոր հայտարարություն

Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքում ստորագրվել է Արցախի զարգացմանն ուղղված հայտարարություն:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունները բացառիկ կարևոր էին:

«Հանգեցինք այն եզրակացության, որ Ղարաբաղի հարցով հհամաձայնության պայմանավորվածությունները պահպանվում են, լուրջ միջադեպեր չկան: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբն կատարում էի իր պարտավորությունները:

Ստորագրեցինք հայտարարություն, որն առնչվում է տարածաշրջանի զարգացմանը: Խոսքը տնտեսական կապերի կառուցմանը, ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին է»,- ասել է Պուտինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ