Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման նախադրյալների առկայության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության ամբողջական լուծման համար կան նախադրյալներ, գրում է ria.ru-ն:

ՌԴ նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր պետք է ընդգծվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում` խաղաղապահների հարցն ու դեմարկացիոն գծերը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ