Ընկերներ ջան թե՛ ադրբեջաներեն , թե՛ թուրքերեն իմանալը ռшզմի դաշտում… Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի շատ կարևոր խորհուրդը

Թուրքագետ , ռшզմшգետ Կարեն Հովհաննիսյանը գրում է թե ինչքան կարևոր է այսօր ռшզմի դաշտում իմանալ ադրբեջաներեն և թուրքերեն.

«Տարիներ առաջ նեղ աշխատանքային շրջապատում (ոչ այս իշխանության օրոք) խոսեցի ադրբեջաներենի և թուրքերենի բարձր դասարաններում և բուհերում ընտրովի սկզբունքով դասավանդման կարևորության մասին:Ինձ առաց աղի , հում-հում կերան , թե բա ազգային шնվտшնգnւթյшն uպ шռնшցnղ է դա , պատկերացրու ամեն մեկն իմանա դրանց լեզուն ու դրանց հետ կոնտակտի մտնի… Դե արդեն այդ կերպ մտածողներին անհնար էր հասկացնել , որ կոնտակտի մտնողներն ինքնուրույն կարող են սովորել ու կոնտակտի մտնել:

Այստեղ պարզապես մնում էր մի բան մտածել , որ որոշ «մասնագետներ» չէին ուզում իրենց պահանջված լինելը այդ կերպ դարձնել զրո… Մի խոսքով , մեզ միշտ խանգարել է անձնական ամբիցիաները և մենք չենք կարողացել ճիշտ խորհուրդը , ճիշտ առաջարկն ընդունել ի գիտություն և գործել… Ընկերներ ջան , հատկապես տղաներ , անպայման սովորեք թե՛ ադրբեջաներեն , թե՛ թուրքերեն , դրանք ռшզմի դաշտում ոչ պակաս զենք է մերձшմшրտի ժամանակ…»։

Հիշեցնենք , որ այսօր տեղեկություն տարածվեց , որ Ադրբեջանում լույս է տեսել հայոց լեզու սովորել ցանկացողների համար նախատեսված դասագիրք: Այն նախատեսված է ինչպես միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից կազմակերպված հայոց լեզվի դասընթացների ուսանողների , այնպես էլ նրանց համար , ովքեր ցանկանում են անհատապես սովորել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ