![]()
«Երևանում -10 է, բայց -20 աստիճանանին հավասար ցուրտ է, պատճառը բարձր հարաբերական խոնավությունն է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ի ցերեկը , 8-12-ը hանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը Երևան քաղաքում սպասվում է ամպամածություն և մառախուղ և թույլ ձյուն։
![]()