Արմեն Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Դեկտեմբերի 8-ին Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Վազգեն Մանուկյանի հետ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ