«Ռազմական գործողությունները սրեցին առանց այն էլ ոչ հանգիստ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչական վտանգի տարածման ռիսկը…». Պուտին

ԱՊՀ գագաթնաժողովի հեռավար նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ ՌԴ նախագահն անդրադարձել է տարածաշրջանի գլխավոր մարտահրավերներին, խոսել կորոնավիրուսի դեմ պայքարի ու ղարաբաղյան պատերազմի դադարեցման ուղղությամբ տարած ջանքերի մասին:

«Իհարկե մենք բոլորս անհանգստացած էին ԼՂ-ում զինված հակամարտությունով, որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ երկրները՝ Ադրբեջանն ու Հայաստանը: Ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այն էլ ոչ հանգիստ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչական վտանգի տարածման ռիսկը: Արդեն ասվել է, որ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել՝ Լեռնային Ղարաբաղի գոտում արյունահեղությունը դադարեցնելու, կրակի լիարժեք դադարեցման հասնելու և կայունացման գործընթացը սկսելու համար: Դրանով մենք փորձեցինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մասնավորապես,  ղեկավարողների միջև՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, ձեռք բերած հիմնական պայմանավորվածություններին:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ին ստորագրվել է եռակողմ հայտարարություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և կարևոր է, որ այն ամբողջությամբ հետևողականորեն իրականացվում է, գծի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահների օգնությամբ ամեն ինչ արվում է նոր սրացումը կանխելու համար: Այժմ միջազգային հանրության և անկասկած մեր բոլոր երկրների առջև կարևոր հարց է դրված՝ տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու, հումանիտար խնդրի լուծման համար՝ կապված փախստականների վերադարձի, քայքայված ենթակառուցվածքների, պատմական ու մշակութային հուշարձանների վերականգնման հետ»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա նշել է, որ չնայած դժվարություններին ու խնդիրներին, ԱՊՀ երկրների համագործակցությունը ընթացիկ տարում շարունակել է զարգանալ բոլոր ուղղություններով՝ տնտեսության, առևտրի, քաղաքականության, անվտանգության ոլորտի և մշակութային հումանիտար ուղղություններով, ավելացրել, որ այս մասին է վկայում որոշումների ու պայմանագրերի փաթեթը, որը պատրաստվել է գագաթնաժողովին հաստատելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ