![]()
Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Տեղի ունեցած բախումները, ցավոք, հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել են առանց այդ էլ բարդ իրավիճակը Անդրկովկասում ընդհանուր առմամբ և մեծացրել ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը»,- ասել է Պուտինը՝ խոսելով ԱՊՀ գագաթնաժողովում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականին ԱՊՀ երկրների գործերին միջամտելու փորձերը լուրջ մարտահրավեր է համարում:
«Մեկ այլ լուրջ մարտահրավեր, որին մենք ստիպված էինք դիմակայել այս տարի, միջամտության աննախադեպ փորձերն էին, արտաքին միջամտությունը Համագործակցության որոշ երկրների ներքին գործերին: Ես հիմա դրան չեմ անդրադառնա, իմ գործընկերներն այս կամ այն կերպ արդեն անդրադարձել են թեմային»,- ասել է Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովում:
![]()