«Իրավիճակը ԼՂ-ում զգուշավոր լավատեսություն է առաջացնում…». Պասկալ Հունդտ

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օպերատիվ գործունեության ղեկավար Պասկալ Հունդտը, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ իրավիճակը զգուշավոր լավատեսություն է առաջացնում:

«Եթե իրավիճակը համեմատում ես պատերազմի շրջանի հետ, ապա այն, իհարկե, բարելավվել է, քանի որ պատերազմն ավարտվել է: Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեի ապագայի վերաբերյալ: Դա ոչ միայն կախված է եղանակային պայմաններից, այլև այն կողմերից, որոնք երաշխավորում են, որ հրադադարը և կայունությունը շարունակվելու են պահպանվել», — ասել է Պասկալ Հունդտը, բայց նաև հավելել, որ իրավիճակը դեռ չափազանց փխրուն է:

«Եթե խոսենք այն մարդկանց հետ, ում հարազատները տուժել են հակամարտության ժամանակ, ապա վստահ չեմ, որ իրավիճակը բարելավվել է: Տառապանքը հսկայական է»,-ասել է ԿԽՄԿ պաշտոնյան, ապա նաև հավելլե, որ շարունակելու են ուշադիր հետևել իրադարձություններին:

Իսկ թե իրավիճակը բարելավվե՞լ է, թե՞՝ ո՛չ, կասեն մարդիկ, որոնք ապրելու են Արցախում:

Պասկալ Հունդտը հարցազրույցի շրջանակում անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների առաքելությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ