Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ուրբաթ օրը նախատեսված ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին՝ պայմանավորված հոր ՝ Վովա Փաշինյանի մահվան հետ: Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

«Այդ ժամանակ վարչապետ Փաշինյանը մասնակցելու է հոր հուղարկավորությանը, ուստի նա չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հայկական կողմից ոչ ոք չի մասնակցի հանդիպմանը», — նշել են մամուլի ծառայությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ