Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքել է լուրերը, իբր Տավուշի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին

Տավուշի մարզի յոթ գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին լրատվամիջոցներում տարածվող լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս հրապարակում եմ մեր պաշտոնական հայտարարությունը և խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»,- գրել է նա:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածել, որ Տավուշի մարզի յոթ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ