![]()
Արցախում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն ու հարազատները այսօր նախ պաշտպանության նախարարության, ապա նաև Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պնդում են, որ ծառայության մեջ գտնվող իրենց որդիները առողջական խնդիրներ ունեն և կեցության անբավարար պայմաններ: Ծնողներն ու հարազատները կառավարությունից և ՊՆ-ից պահանջում են պատասխանել իրենց հուզող հարցերին և աջակցեն զինծառայողներին:
Հիշեցնենք, որ երեկ էլ ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին ՊՆ ներկայացուցչին, վերջինս էլ խոստացավ ուսումնասիրել նամակում բարձրացված հարցերը: Այսօր կառավարության ընդունարանում պատասխանել են, որ նրանց հետ կհանդիպի կամ վարչապետի օգնականը կամ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Իսկ ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել միայն վարչապետի հետ։
Ավելի ուշ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ ավարտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ:
«Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված:
Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»,- գրել է նա և լուսանկար հրապարակել:
![]()