![]()
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ»,- տեղեկացրել է ԱՀ նախագահը:
Ռուսական օդատիեզերական ուժերի Ил-76 ռազմատրանսպորտային 8 ինքնաթիռները նոյեմբերի 13-ին իրականացրել են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների տեղափոխումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:
Ինքնաթիռները Հայաստան են տեղափոխում ավելի քան 10 մեծ բեռնատար ամենագնաց մեքենաներ, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման միջոցներ և ավելի քան 100 զինծառայողների:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաջադրանքների իրականացման և իրավիճակի մոնիթորինգի գործողությունների համակարգումը ամենօրյա ռեժիմով իրականացնում է ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնը:
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշված է, որ խաղաղապահ առաջադրանքները իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Հաստատվել են կապի ուղիղ միջոցներ:
![]()