![]()
Թուրքիայի Մալաթիայի նահանգում վթարի է ենթարկվել S-70 ռազմական ուղղաթիռը։
Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Օդանավի բեկորները հայտնաբերվել են, և անմիջապես սկսվել է որոնողափրկարարական գործողություն։
Միջադեպը տեղի է ունեցել Եշիլյուրթ շրջանում՝ Սամանքյոյ բնակավայրում։
Ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
A Haber-ի տեղեկություններով՝ ուղղաթիռի բեկորներն ընկել են բնակելի տան վրա, ինչի հետևանքով երկու մարդ տուժել է։
![]()