Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

ԿԲ-ից հայտնում են, որ 2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը:

«Պատմական դռներ» հուշադրամների շարք. «Սևանավանք»

«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչը էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:

Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, դարձերես՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486թ.):

Հուշադրամը հատվել է B.H. Mayer Mint դրամահատարանում, Գերմանիա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ