![]()
ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցել է նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, ով ասաց, որ ընդդիմադիր եռյակը մի փոքր ուշացել է՝ իշխող կառավարության քաղաքականության դեմ հանրահավաք կազմակերպելու տեսանկյունից.
«Ի տարբերության այսօրվա եռյակի՝ ՀՀԿ-ն առաջին իսկ օրվանից եղել է միակ քաղաքական ուժը, որը 2018 թվականի մայիսից ընդդիմություն է, և մենք պայքարել ու պայքարելու ենք հակաազգային, ապաշնորհ քաղաքականության դեմ:
Մինչ օրս տեղի ունեցած ամենամեծ ընդդիմադիր հավաքը եղել է ՀՀԿ-ի կողմից՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ դատարանի առջև, որտեղ 3500 մարդ էր հավաքված: Այդ հանրահավաքը՝ ի աջակցություն այս իշախանությունների չէր. դրանից ավելի մեծ հանրահավաք մինչ օրս չի եղել»:
«Եթե որոշ ուժեր կոալիցիա են կազմել, ժամանակին հուշագիր են ստորագրել և հետո են հուսախաբ եղել այս կառավարության գործունեությունից՝ մենք, ի սկզբանե, եղել ենք ընդդիմություն:
ՀՀԿ-ն բոլոր օրինական միջոցներով պատրաստ է պայքարել այս իշխանության դեմ, ունենք մեր ճանապարհային քարտեզը, օրակարգը և հաջողություն ենք մաղթում բոլոր ընդդիմադիր ուժերին»,- եզրափակեց Շարմազանովը:
![]()