![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Վրաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն իսկ գերազանցում է ՀՀ-ում վարակվածների թվին։
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հարևան Վրաստանի վարած ռազմավարությունն օրինակ բերողներն ու՞ր են…:
Վրաստանում այսօր արդեն իսկ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք, իսկ ՀՀ-ում՝ 210 դեպք։
Այս թեմայով մի քանի անգամ արդեն ասել եմ, որ վիրուսի դեմ պայքարի այն փուլերը, որը մենք վաղուց արդեն հաղթահարել ենք, հարևան Վրաստանին դեռ նոր են սպասվում։
Իսկ հարևան Վրաստանի՝ վիրուսի դեմ պայքարի շրջանակներում վարած ռազմավարությունն օրինակ բերողներն դեռ մի քանի ամիս առաջ էի ասում, որ «ճտերն» աշնանն են հաշվում, միայն համավարակը հաղթահարելուց հետո պարզ կլինի, թե դրա դեմ պայքարի ռազմավարության որ ձևն էր ավելի ճիշտ և արդյունավետ։
Առողջ եղեք։
Հիշեցենք, որ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է ևս մեկ մահվան դեպք: Ընդհանուր առմամբ վարակից մահացածների թիվը հասավ 25-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 23-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4140 դեպք: Ապաքինվածների թիվն ավելացել է 69-ով և կազմել 1643։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 255 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: COVID հյուրանոցներում գտնվում է 563 քաղաքացի:
![]()