Դատական նիստը չկայացավ՝ Ծառուկյանը և պաշտպանները ներկա չէին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը, այդ թվում` Ծառուկյանը, նիստին ներկա չեն եղել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին մերժել էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, ինչից հետո Դատախազությունը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։

Դատախազության պահանջը բավարարվել էր մասամբ. Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը թողել էր առաջին ատյանի դատարանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ