![]()
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 1-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են օգոստոսի 31-ին Երևանի Մալաթիա Սեբստիա վարչալական շրջաններում տրանսպորտային միջոցների համար կառուցված 5 կանգառները վնասողին և ապակիները կոտրողին։
![]()
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Մալաթիա-Սեբաստիա շրջանի բնակիչ 36-ամյա Լյուդվիգ Սարգսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ այդ ամենն ինքն է կատարել։
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Լ․ Սարգսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա վերջերս է Ֆրանսիայից վերադարձել Հայաստան, իսկ այդ օրը նշելիս է եղել իր տղայի ծննդյան տարեդարձը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թվով 5 կանգառ վնասել են մեկ գիշերվա ընթացքում։ Այս մասին հայտնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը:
«Քաղաքապետարանը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` թվով 5 կանգառ վնասել են մեկ գիշերվա ընթացքում
![]()