Լուկաշենկոն հեռացրել է ցուցարարներին աջակցություն հայտնած ևս մեկ դեսպանի

Իսպանիայում Բելառուսի դեսպան Պավել Պուստովոյը հեռացվել է պաշտոնից և զրկվել դիվանագիտական կոչումից։ Այս մասին հայտնում է «Наша нива» պարբերականը՝ հղում անելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանին։ Հրամանագրում նշվում է, որ նա հեռացվում է պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար։

Դեսպանն ավելի վաղ կոչ էր արել վերահաշվարկել քվեները և առաջարկել էր բաց դատական նիստեր անցկացնել նրանց հանդեպ, ովքեր բողոքի ակցիաների ժամանակ ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին։

Ավելի վաղ Լուկաշենկոն հեռացրել էր Սլովակիայում դեսպան Իգոր Լեշչենյային, ով հրապարակավ դատապարտել էր ընդդիմադիր ակտիվիստների հանդեպ կոշտ ուժի կիրառումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ