![]()
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ առաջ անցնելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որի փորձագետների գնահատականներով՝ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադրի կարողությունն օգոստոսի 31-ին գերազանցել է 111,3 մլրդ դոլարը։ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 110,5 մլրդ դոլար։
Երկրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 125 մլրդ կարողությամբ, իսկ առաջին հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 200 մլրդ դոլար կարողությամբ։
Մասկի կարողության աճի հիմնական գործոնը Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ բարձրացումն է։ Գործակալության հաշվարկներով՝ տարեսկզբից դրանց արժեքը բարձրացել է 475%-ով՝ հիմնադրին հարստացնելով 76 մլրդ դոլարով։
![]()