![]()
Մոսկվայում կրակել են Ռուսաստանի նախագահի վարչական դեպարտամենտի մեքենաներից մեկի ուղղությամբ:
Life Shot-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Կրասնոպրուդնի փողոցում, որտեղ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկը գնացել է իր կնոջ ու երեխայի մոտ:
Տեսանյութում երևում է, որ երբ տղամարդը դուրս է եկել ավտոմեքենայից, այդ պահին լսում է կրակոցների ձայները և վազում դեպի մեքենան:
Բարեբախտաբար միայն մեքենայի հետևի ապակին է կոտրվել:
Կրակն արձակողը բերման է ենթարկվել:
![]()