![]()
«Օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է նաև առաջիկա օրերին, սեպտեմբերն սկսելու ենք շոգերով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին , սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.60C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.90C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.30C
![]()