Նիկոլ Փաշինյանը պարգևատրում է տավուշյան մարտերին մասնակցած զինծառայողներին

Սարդարապատում այս պահին ընթանում է տավուշյան հաղթական մարտերին ակտիվ մասնակցություն ունեցած զինծառայողների պարգևատրման արարողությունը:

Վարչապետի միջնորդությամբ և հանրապետության նախագահի հրամանագրերով տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայող կպարգևատրվի «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգևատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ