Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում․ Պապիկյան

 

 

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերին։

«Իհարկե, ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանահատվածում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում։

Ես միշտ հեռու եմ եղել մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը, անցյալը, բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Հայաստանի բանակի պատմության ողջ ընթացքում սպանության, ինքնասպանության դեպքեր եղել են մշտապես»,- ասել է Պապիկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ