ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգևատրման արարողությունը։ Պարգևները զինծառայողներին կհանձնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգևատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Ելնելով  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ միջոցառումը կանցկացվի առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության։

Պարգևատրման ամբողջ արարողությունն ուղիղ եթերում՝ բաց կապուղիով, կհեռարձակի Հանրային հեռուստաընկերությունը։ Միջոցառումը կհեռարձակվի նաև ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և Կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ