![]()
«Հեռանկարի» տաղավարում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձել է տնտեսական օրակարգի մի շարք հարցերի:
Քննարկվել են, մասնավորապես, սոցիալ-տնտեսական վիճակագրական ցուցանիշները, 0-ից բիզնեսի ստեղծմանը, զբոսաշրջության և հարակից ոլորտներին ուղղված աջակցությանը վերաբերող հարցեր, երկարաժամկետ զարգացման ծրագրերը, և այլն:
«Համախառն ներքին արդյունքի և տնտեսական ակտիվության ցուցանիշները գրեթե նույնական են: Յոթերորդ ամսվա արդյունքներով՝ ունենք տնտեսական ակտիվության անկում 5,7 տոկոսի չափով: Դա հատկապես պայմանավորված է կորոնավիրուսի տնտեսական հետևանքներով: Այն մեծ չափով ազդել է զբոսաշրջության ոլորտի և հարակից ծառայությունների վրա»,- նշել է նախարարը:
![]()