![]()
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 39-ամյա Էդիկ Սարիբեկյանի հաղորդման փաստով։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 04։00-ից 06։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Րաֆֆու փողոցի 57 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանը և այնտեղից կատարել գողություն։
Սարիբեկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված կրթահամալիրի փոխտնօրենն է, և այնտեղից գողացել են 2 նոութբուք, 1 ֆոտոխցիկ, 2 տեսախցիկ և 1 ձայնագրիչ։
![]()