«Էս իշխանություններն ատում են գողական աշխարհը…». Քոչարյանի աջակից

Համացանցում հայտնվել է տեսնայութ, որտեղ Քոչարյանի աջակիցներից մեկը դժգոհում է, թե ներկայիս իշխանություններն ատում են գողական աշխարհը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը` տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։

«Այսօր ես կառաջարկեի ազատ ոճով զրույց ունենալ տնտեսական իրավիճակի, անելիքների, հնարավոր ապագա զարգացումների մասին։ Դուք տնտեսական ոլորտի վերլուծաբաններ եք, վստահ եմ, որ  ինձանից ավելի լավ եք տիրապետում վիճակագրությանը, ունեք ավելի մեծ շփման մակերես, շատ ավելի ինֆորմացված եք։ Հույս ունեմ՝ այս հանդիպումից ինքս ինձ համար որոշակի եզրակացությունների գալ»,- զրույցի սկզբում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ներկայիս իշխանություններն ատում են գողական աշխարհը ))

Posted by Medianews on Thursday, 27 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ