«Էս թվերը տեսնելուց հետո դիվանի գեներալներն էլի կասե՞ն վարչապետի վարկանիշն ընկել է …». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հատուկ քաղաքագետ դարձած դիվանի գեներալների համար:

Վերջին շրջանում իրենց քաղաքագետ հայտարարած մի քանի տնայնագործ դիվանի գեներալեր տարբեր լրատվականներին տված հարցազրույցների ժամանակ հայտնում են, որ վարչապետի վարկանիշն ընկել է և դա փորձում են ապացուցել վարչապետի գրառումների հավաքած լայքերով ու վարչապետի ուղիղ եթերներին հետևող օգտատերերի թվով :

Վերոնշյալ դիվանի գեներալները սակայն մի քանի գործոն հաշվի չեն առել։

  • * Նախ վերջին 2-3 ամսում նույն ֆեյսբուքում անընդհատ թարմացումներ են արվում՝ նախապատրաստվելով ֆեյսբուքի նոր դիզայնին։ Թարմացումների ընթացքում անընդատ փոխվում են ալգորիթմները, ինչն էլ խոչընդոտում է բոլոր էջերի հրապարակումների տարածմանը։ Հավանաբար ձեզնից շատերն էլ նկատած կլինեն ֆեյսբուքում անընդհատ ի հայտ եկող ծրագրային խոտաններն ու խափանումները։
  • * Մյուս կարևոր գործոնը՝ եղանակային պայմաններն են։ Նրանք ովքեր տևական ժամանակ աշխատանք են ծավալում ֆեյսբուքյան հարթակում, շատ լավ գիտեն, որ տարվա այս եղանակին սոցցանցից օգտվողների թիվը զգալիորեն կրճատվում է, շատ ժամանակ նույնիսկ կրկնակի և ավել անգամ։ Դա նորմալ երևույթ է, քանզի տարվա այս եղանակին մարդիկ գերադասում են հեռախոսի կամ համակարգչի առջև նստելու փոխարեն դուրս գալ տնից։

Իսկ եթե «ԼԱՅՔԵՐՈՎ» եք ցանկանում չափել վարչապետի վարկանիշը, ապա հիշեցնեմ, որ 2018-ին՝ Հեղափոխությունից հետո վարչապետի էջն ուներ 400,000 հետևորդ, իսկ այսօր` ավելի քան 860.000 հետևորդ:

Միանշանակ ես դա շատ սխալ եմ համարում, բայց հիմա լայքերով վարկանիշ չափելու ձեր տրամաբանությամբ վարկանիշն ընկե՞լ է, թե՞ բարձրացել… ստացվում է կրկնակի անգամ բարձրացել է։

Տղեք, պարզապես մի խոթեք քիթներդ մի տեղ, ինչից խելքներդ չի հասնում, այլապես միշտ էլ կմնաք ԼԱՅՔ հաշվող դիվանի գեներալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ