«Դա նախարարի տունը չէ, այլ հասցեն, որտեղ ընդհանուր առմամբ կա մոտ 10 տուն». խոսնակը՝ շրջանառվող լուրի մասին


«Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է մի գրառում՝ իբր նախարար Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող:

Այդ «ցնցող լուրը» տեղ է գտել որոշ լրատվամիջոցների լրահոսում: Ավելին՝ արդեն իսկ մի քանի լրագրող թեմայի վերաբերյալ հարց է ուղղել ինձ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ դա նախարարի տունը չէ, այլ հասցեն, որտեղ ընդհանուր առմամբ կա մոտ 10 տուն:

«Տարրական լրագրողական հետաքննության հմտություններ ունեցող (գուցե դրա կարիքն էլ չկա) ցանկացած ոք կարող է արագ պարզել դա՝ պարզապես այցելելով նշված հասցե և տեսնելով, թե Խորհրդային Միությունից ի վեր այդ հասցեում քանի տուն կա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ