![]()
Նոր ուսումնական տարվան են նախապատրաստվում Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններում:Պարետատան ցուցումներից բացի բուհերը մշակում են ուսումնական պրոցեսի կազմակերպման իրենց կարգը ,անվտանգության կանոնների պահպանման,լսարանների տեղակայման ու կահավորման տարբերակները :
Շիրակի պետական համալսարանում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում արդեն հստակեցված են, թե ինչպես են ուսումնական տարին սկսելու:
Շիրակի պետական համալսարանում ռեկտորատի հերթական նիստում ամբիոնների դեկանների մասնակցությամբ քննարկում էին արտակարգ դրության պայմաններում պարետատան ցուցումներով նոր ուսումնական տարին սկսելու մանրամասները։
Հաշվի առնելով որոշ մասնագիտությունների ուսումնառության առանձնահատկությունները ամբիոններից յուրաքանչյուրն իր ընթացակարգն էր ներկայացնում։
Դասախոսություններին և շենքում գտնվելու ընթացքում դիմակով լինելու պահանջը վերաբերում է 320 առաջին կուրսեցիների:Սեպտեմբերի մեկին միայն նրանք են գալու համալսարան։ՈՒսանողները մասնաշենք կմտնեն մի քանի մուտքերից։Դասամիջոցներ կունենան , բայց 5 րոպեանոց ։Դասերը կանցկացվեն երկհերթ ։
«Բոլոր նրանք,ովքեր առկա են դասի գալու, գալու են առաջին հերթով։Կրթություն կազմակերպելու հնարավորություն երկրորդ հերթով էլ կունենանք ,որովհետև մենք էնտեղ ունենք 4-րդ կուրսեցիներ,որոնք պիտի 3-րդ կուրսից բաց թողնված պրակտիկային մասնակցեն։Մագիստրարուրայում փորձելու ենք դասերը կազմակերպել -ժամը 3-ից հետո »,– նշեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։
«Ուսանողները խաչաձև են նստելու։Այն նստարաններին և աթոռներին ,որտեղ որ ուսանողը չի նստելու,կփակվեն։ Լսարաններ ուսանողները կգնան բաժանված երկու խմբերի»,-նոր կարգի մանրամասները ներկայացրեց ՇՊՀ մանկավարժության ամբիոնի դեկան Ռուզաննա Մարդոյանը։Բացի առաջին կուրսեցիներից մյուսների համար դասերը կկազմակերպվեն հեռավար,բայց որոշ մասնագիտությունների գծով օն-լայն անցկացնել հնարավոր չէ։ Լաբորատոր և գործիքային աշխատանքները հեռավար անցկացնել անհնար է։
Նեղ մասնագիտական դասերն հեռավար անցկացնելու տարբերակից հրաժարվում են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում։ Այստեղ էլ դասերը կլինեն հիբրիդային եղանակով ։Առաջին տասնհինգ օրը համալսարան կգան միայն 75 առաջին կուրսեցիները: «Առաջին կուրսեցիները պետք է 2 օր գտնվեն համալսարանում,բարձր կուրսերը՝ բակալավրների մասին է խոսքը,պետք է շաբաթական մեկ օր գան,մագիստրատուրայի առաջին կուրսեցիները շաբաթական մեկ օր ՝ օրվա կեսից հետո,իսկ երկրորդ կուրսեցիները ՝ ամիսը նվազագույնը մեկ անգամ»,-նշեց ՀԱՊՀ-ի Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Հովհաննես ՄանուկյանըՊոլիտեխնիկական համալսարանում առաջին կուրսեցիների համար կլինեն ֆիքսված լսարաններ:Փոփոխվել են դասաժամերի ու դասամիջոցների տևողությունը՝ դառնալով 60 րոպե:
Շիրակի պետական համալսարանի ու Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղերում մշակված կանոններով ու ընթացակարգով կաշխատեն մինչև սեպտեմբերի կեսը , կախված իրավիճակից հնարավոր է փոփոխությունների գնան։
![]()