![]()
ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստեյնը հայտնել է, որ մի քանի տարի հետո կին տիրեզերագնացը կարող է ոտք դնել լուսնի մակերևույթին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով դա կարող է տեղի ունենալ լուսնի հետազոտության «Արտեմիդա » ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրն իրագործվում է ի նշան երախտագիտությասն ՆԱՍԱ-յի կին աշխատակիցների, ովքեր մեծ ներդրում են ունեցել տիեզերագնացության զարգացման գործում:
ՆԱՍԱ-յի ղեկավարը նշել է, որ «Արտեմիդա» ծրագրի խորհրդանիշի համար ընտրվել է ոսկեգույնը, քանի որ հենց այդ գույնն են օգտագործել կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստները:
Մասնագետը նշել է, որ մինչև 2024 թվականը տիեզերագնացների լուսնի վրա հայտնվելու հավանականությունը կախված է այն բանից, թե ինչքանով հնարավոր կլինի այդ նպատակին հասնելու համար շահագրգռել ամերիկացիներին:
![]()