4,5-1,5. Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակչի առաջին խաղում հաղթեց հույներին. Շախմատի համաշխարհային օլիմպիադա

Շարունակվում է շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան:  1/8 եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հունաստանի հավաքականն է: Առաջին խաղում մեր շախմատիստները  վստահ հաղթանակ են տարել 4,5-1,5 հաշվով:

Հաղթանակներ են գրանցել Լևոն Արոնյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը իր պարտիան ավարտել է  ոչ ոքի, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն է կրել:  Քիչ հետո կմեկնարկի Հայաստան-Հունաստան երկրորդ հանդիպումը:
Հիշեցնենք, այս զույգի հաղթողը 1/4 եզրափակչում հանդիպելու է Հնդկաստանի հավաքականի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ